Ներքին 3 տարի առաջ - 16:18 24-12-2022

Բայրամովի՝ նրան ուղղված մեղադրանքներն ու Լավրովի նրանից հրաժարումը շեշտակի բարձրացրին Վարդանյանի վարկանիշը Արցախում․ Ղազինյան

Նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է Բայրամով–Լավրով հանդիպմանը, որը տեղի է ունեցել երեկ։

Ղազինյանը գրել է․ «Երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ռուբեն Վարդանյանի ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, իսկ երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը` Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ պահանջեց, որ Վարդանյանը հեռանա Արցախից:

Այդ հանդիպմանը պետք է մասնակցեր նաև Միրզոյանը, ով հրաժարվեց մասնակցել` Լաչինի շրջափակված լինելու հիմքով և փոխարենը սկսեց ինտենսիվ բանակցություններ վարել արևմտյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Այս հանգամանքը բավական նյարդայնացրել էր ռուսական կողմին, ինչն արտացոլված էր Լավրովի նախ դեմքին, ապա նաև նրա կողմից տրված գնահատականներում և որակումներում:

Լավրովն անմիջապես հրաժարվեց Վարդանյանից` հայտարարելով, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Վարդանյանի նշանակման հետ, քանի որ նախորդ օրը Պուտինն արդեն ազատել էր Վարդանյանին ՌԴ քաղաքացիությունից:

Իչչո՞ւ էին Բայրամովն ու Լավրովը կենտրոնացել Վարդանյանի անձի վրա, ինչո՞ւ նրա անձը 2 օրվա ընթացքում այդքան կարևորվեց Արցախյան հակամարտության կոնտեքստում, դեռ պետք է հասկանալ:

Բայց այն, որ Բայրամովի նրան ուղղված մեղադրանքներն ու Լավրովի նրանից հրաժարումը շեշտակի բարձրացրեցին Վարդանյանի վարկանիշը Արցախում, ապա նաև Հայաստանում, անվիճելի է:

Իսկ թե ինչու դա տեղի ունեցավ, պարզ կդառնա մոտ ապագայում. . .»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով