Ներքին 3 տարի առաջ - 22:45 23-12-2022

Լավ կլինի՝ Փաշինյանը Պետերբուրգ չգնա․ Արա Պապյան

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը քաղաքագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն է։ Հարցազրույցի թեման Բերձորի միջանցքի փակումն է։

«Ադրբեջանի ծրագիրն է հայաթափել Արցախը, այսինքն՝ ստեղծել վիճակ, որ մարդիկ իրենց ավելի վատ, անվստահ և երկիրը լքեն։ Այս օրերի շրջափակումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Կա ռուսական շահ, կա ադրբեջանական շահ։ Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը պարբերաբար և ռուսները նույնպես խոսում էին համարժեք միջանցքների մասին»։

Պապյանի խոսքով՝ Ադրբեջանը, փակելով Բերձորի միջանցքը, Արցախի համար հումանիտար ճգնաժամ է ստեղծել և առաջարկում է դիմացը ինչ-որ բան ստանալ և բացել միջանցքը։

Արա Պապյանը հայտնեց, որ ՀՀ-ին պարտադրում են դառնալ Միութենական պետության անդամ։ Քաղաքագետը նշեց, որ միջանցքի փակումը օգտագործում են որպես լծակ ՀՀ-ի դեմ։

«Այս իրավիճակը մինչև դեկտեմբերի 25, 26-ը կտևի, որովհետև այդ օրերին պետք է տեղի ունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողով։ Եվ քանի որ առաջիկայում ՍՍՀՄ կազմավորման հարյուր ամյակն է, ես վստահ եմ, որ Պուտինը որևէ քաղաքական հայտարարություն առնվազն հայտարարություն կտա, որ ստորագրեն։ Հիմա սա լավ հնարավորություն է, օրինակ ինչ-որ խոստում տան, որ կբացեն միջանցքը, եթե ստորագրվի հայտարարությունը, Ադրբեջանն էլ դեկտեմբերի 30, 31-ին կբացի միջանցքը, ցույց տալով, թե ինչքան լավն են իրենք», - ասաց Արա Պապյանը։ Վերջինս ասաց նաև, որ լավ կլինի Փաշինյանը չգնա Պետերբուրգ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով