Արտաքին 3 տարի առաջ - 16:02 23-12-2022

ԱՄՆ սենատը հավանություն է տվել ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինայի օգտին բռնագանձելու նախագծին

ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել ռուսական առգրավված որոշ ակտիվներ Ուկրաինայի օգտնին բռնագանձելու նախագծին։ Ինչպես փոխանցում է The Washington Post պարբերականը, ռուսական ակտիվներից Ուկրաինայի օգտին կբնագանձվի ընդհանուր առմամբ 1.66 տրիլիոն դոլար։

Հաղորդվում է, որ ԱՄՆ Սենատն այս որոշումն ընդունել է ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Համապատասխան որոշումը ներառված է 2023 թվականի ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագծում։

Ակնկալվում է, որ ներկայացուցիչների պալատը նույնպես այսօր օրինագիծը կհաստատի, որից հետո այն կուղարկվի նախագահ ԱՄՆ նախագահի կողմից ստորագրման։ Ավելի վաղ Բայդենն աջակցել է Ուկրաինային օգնելու համար բռնագրավված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների օգտագործմանը և ակնկալվում է, որ նա կստորագրի ծախսերի փաթեթը:

Սենատի գործողությունները տեղի են ունեցել անց այն բանից հետո, երբ Բայդենը Ստիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտնեց Ուկրաինային անվտանգության աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին, որի արժեքը կազմում է 1,85 միլիարդ դոլար:

Նախաձեռնության համահեղինակ սենատոր Լինդսի Գրեհեմը նշել է, որ ինքն ակնկալում է, որ այս նախագիծը միլիարդավոր դոլարներ կտրամադրի Ուկրաինային: «Մեր փոփոխությունը նաև ճնշում չի լինի ամերիկացի հարկատուների վրա»,- ասել է նա:

«Հուսով եմ, օրենքը կխրախուսի Արդարադատության նախարարությանը կրկնապատկել իր ջանքերը կլեպտոկրատների ունեցվածքը բռնագրավելու համար, իսկ մեր եվրոպացի դաշնակիցներին՝ հետեւել այս օրինակին»,- պարբերականին ասել է կոնգրեսական Թոմ Մալինովսկին։






Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով