Ներքին 3 տարի առաջ - 13:47 23-12-2022

Իրավիճակի հստակ դատապարտումը և միջազգային արձագանքը կարող են նպաստել խնդրի կարգավորմանը. Անդրեասյանը՝ ՉԺՀ դեսպանին


Ադրբեջանական կողմն ավելի քանի 10 օր է՝ փակել է Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը, որի արդյունքում շուրջ 120 հազար մարդ, ըստ էության, կտրվել է արտաքին աշխարհի հետ կապից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի հետ հանդիպմանը նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սա այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, անվանել հնարավոր չէ: Դրա հետևանքով արձանագրվել է կրթության իրավունքի խախտում. ուսումնական գործընթացը դադարեցվել էր: Բացի դրանից՝ Հայաստանում են գտնվում շուրջ 270 արցախցի երեխաներ, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց ընտանիքներ և բնակության վայր: Նախօրեին Գորիսում հանդիպել եմ այդ երեխաներին, և բոլորիս խնդիրը պետք է լինի օր առաջ ապահովել նրանց հիմնարար իրավունքի իրացումը:

Կարծում եմ, որ տվյալ իրավիճակի հասցեական ու հստակ դատապարտումը և միջազգային արձագանքը կարող են էապես նպաստել խնդրի արագ կարգավորմանը: Հույս ունեմ, որ այս պարագայում ևս կլինի համարժեք արձագանք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան