Մամուլ 3 տարի առաջ - 08:54 23-12-2022

Կա-չկա՝ Հակոբջանյանն է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շրջափակված Արցախի քթի տակ՝ Սիսիանում, ՔՊ-ն նախընտրական անցուդարձի մեջ է։ Վերջին ՏԻՄ ընտրություններով ՔՊ-ն չկարողացավ զավթել Սիսիանը, փորձելու է դա անել եկող տարվա մարտին՝ նոր ընտրություններով, որին պատրաստվում է հիմիկվանից։

Տեղի կուսակցական մի թեւը՝ ՔՊ-ական Արսեն Ավագյանի գլխավորությամբ, ընդվզում է Արմեն Հակոբջանյանի առաջադրմանը եւ համարում, որ ՔՊ-ի ֆիասկոն նրանով էր պայմանավորված․ եթե Հակոբջանյանի փոխարեն մեկ ուրիշը գլխավորեր ՔՊ ցուցակը, հաղթանակն անխուսափելի կլիներ։

Սակայն, ըստ ամենայնի, հենց Հակոբջանյանն էլ մարտին կգլխավորի ՔՊ ցուցակը, քանի որ վերջինս Սիսիանում «ասիչ» ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականն է։ Հաջորդ շաբաթ Փաշինյանը Հակոբջանյանին կնշանակի Սիսիանի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար․ անցած շաբաթ նա հրաժարական ներկայացրեց համայնքի ղեկավարի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններից հետո նա Արման Բաբաջանյանի կուսակցի քվեարկության շնորհիվ դարձել էր համայնքի ղեկավար, սակայն ավագանիում չունենալով մեծամասնություն` չէր կարողացել երդվել եւ անցնել պաշտոնավարման, այլ ստիպված եղավ հրաժարական տալ, որ նոր ընտրություններ կազմակերպվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով