Ներքին 5 տարի առաջ - 10:20 26-06-2021

Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛… մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու. Լևոն Քոչարյան

Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛… վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու: Այս մասին տելեգրամի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը:

«Սիրելի հայրենակիցներ, համախոհ ընկերներ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են «Հայաստան» դաշինքին: Մենք ձեր ձայնին տեր ենք լինելու: Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթե 300.000 քվե, ինչը հուսադրող է և չափազանց պարտավորեցնող:

Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով տարատեսակ ճնշումները, միացան մեզ և պայքարում են հանուն ուժեղ Հայաստանի: Վստահեցնում եմ, որ մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում:

Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛… վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով