Ներքին 3 տարի առաջ - 23:55 22-12-2022

ՄԻԵԴ-ի որոշումը դրական էր Հայաստանի համար. Եղիշե Կիրակոսյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է։ Կիրակոսյանը խոսել է Բերձորի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշման մասին։

«ՄԻԵԴ-ի որոշումը կարելի է գնահատել դրական, որովհետև եվրոպական դատարանի կողմից մի քանի կարևոր արձանագրումներ արվեցին որոշման մեջ։ Առաջին հերթին Եվրոպական դատարանը իր որոշման մեջ անդրադարձավ եռակողմ հայտարարությանը` նշելով վեցերորդ կետը, որով Ադրբեջանը պարտավորություն ունի ապահովել անվտանգ անցումը բեռների համար Լաչինի միջանցքով։ Մասնավորապես նշեց ապահովել անցումը հիվանդ կամ անօթևան մարդկանց համար։ Սա ընդհանրական առումով կարելի է համարել լավ որոշում Հայաստանի համար, որովհետև որոշման բովանդակությունից էլ է պարզ, որ դատարանը բավարարել է Հայաստանի խնդրանքը»։

Հարցին, թե ինչու ՀՀ-ի ներկայացրած մյուս պահանջները չեն բավարարվել, Կիրակոսյանը նշեց, որ դատարանը իր որոշումը հիմնականում կենտրոնացրել է ծանր հիվանդ, ճանապարհին մնացած անօթևան և ապրուստի միջոցների կարիք ունեցողների վրա։

Խոսելով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների մասին` Եղիշե Կիրակոսյանը ասաց, որ ի պատասխան մեր դիմումի Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթերը ՄԻԵԴ-ին չեն բավարարել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան