Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 21:28 22-12-2022

ԵՄ-ն պետք է երաշխավորի Հայաստանի անվտանգությունը․ Մակրոն



«Ուկրաինայի հետ մեկտեղ ԵՄ-ն պետք է մտածի նոր ճարտարապետության մասին, որը կերաշխավորի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի անվտանգությունն ու կայունությունը»։

Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում, հայտնում է Le Monde-ը։

«Մենք պետք է մտածենք նոր ճարտարապետության մասին, որը կդառնա անվտանգության և կայունության երաշխավոր առաջին հերթին Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար։ Այս հարցը հետագայում կարող է վերաբերել նաև Բելառուսին»,-ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Մակրոնը հավելել է, որ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել իրեն։

«Եվրոպան պետք է պաշտպանի իրեն. Եվրոպան պետք է ստանա տեխնոլոգիական ինքնավարություն ԱՄՆ-ից և ստեղծի իրական եվրոպական հենասյուն ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Սա այլընտրանքային նախագիծ չէ»,- ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը։

Ամենից շատ դիտված