Ներքին 3 տարի առաջ - 23:24 21-12-2022

Ողբերգական վթար «Զոդի» կամրջի մոտ․ վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Սուրենավան գյուղից դեպի Արարատ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ բախվել են Վազ 2106 մակնիշի և Կամազ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Վիրավորները «Արարատ» ԲԿ տեղափոխվելիս են եղել, երբ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխվել է «Արարատ» ԲԿ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կամազին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով