Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 16:10 21-12-2022

ՊՀԾ-ն սկսում է «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագիրը. 3 000 մարդ կշահի այս ծրագրից

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) 750,000 ԱՄՆ դոլարի չափով աջակցության շնորհիվ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կաջակցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ամրապնդելու Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի՝ ցնցումներին արձագանքելու կարողությունները։

Անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանը վերապրել է բազմաթիվ ցնցումներ ու աղետներ, որոնց դիմակայելիս ակնհայտ է դարձել սոցիալական պաշտպանության համակարգի ճկունության և ցնցումներին արձագանքելու գործընթացների բարելավման, ինչպես նաև ճգնաժամերի ընթացքում ու դրանցից հետո խոցելի բնակչության կարիքները հասցեագրելու խիստ անհրաժեշտությունը:

Համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` ՊՀԾ-ն սկսում է «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագիրը, որի նպատակն է հզորացնել ցնցումներին ու աղետներին արձագանքող պետական քաղաքականություններն ու ընթացակարգերը ու նպաստել սոցիալական աջակցության նոր ծառայությունների մատուցմանը հաջորդ 15 ամիսների ընթացքում:

«ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է, որ աշխատում է ՊՀԾ-ի հետ՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ անկանխատեսելի մարտահրավերների պայմաններում քաղաքացիների, և հատկապես խոցելի բնակչության կարիքներին արձագանքելու գործում: Մենք ուրախ ենք, որ ավելի քան 3000 մարդ ուղղակիորեն կշահի այս ծրագրից»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Սերտորեն համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ՝ ՊՀԾ-ն կմշակի և կկիրառի ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության քաղաքականություններ, ընթացակարգեր և ռեսուրսներ:

Բացի այդ, այս ցնցումներին արձագանքելու համար նախատեսված ծառայություններից մեկը՝ «Սննդի աջակցության քարտը» տրամադրվելու է երեք մարզերի պարենային անապահով 3000 մարդու՝ բավարարելու նրանց հրատապ պարենային կարիքները՝ այնուհետև այն պետական ծառայություն դարձնելու հեռահար նպատակով։

«Հայաստանում մենք պարբերաբար ականատես ենք լինում աղետների, և մեր նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը սոցիալական այնպիսի համակարգեր ունենալու գործում, որոնք կարող են հարմարեցվել և ճիշտ ժամանակին ճիշտ օգնություն ցուցաբերել կարիքավոր մարդկանց: ՊՀԾ-ն ողջունում է ԱՄՆ ՄԶԳ-ի առատաձեռն աջակցությունը, որը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ սոցիալական պաշտպանության բոլոր անհրաժեշտ գործիքներով ու մեխանիզմներով ապահովելու գործում և կօգնի մարդկանց ցնցումների ժամանակ և դրանից հետո»,- նշել է ՊՀԾ հայատանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:

ՊՀԾ-ն կարևորում է Հայաստանում ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման կարևոր դերը՝ հաշվի առնելով, որ երկիրը հակված է տարբեր տեսակի ցնցումների:

Ուժեղացնելով սոցիալական պաշտպանության համակարգերը՝ ՊՀԾ-ն կարող է աջակցել ավելի շատ խոցելի մարդկանց և ապահովել ժամանակին և արդյունավետ արձագանք ողջ Հայաստանում հարյուրավոր անձանց իրավիճակի բարելավման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»