Ներքին 3 տարի առաջ - 11:58 21-12-2022

Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ երեկվա ակցիայի համար


Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնությամբ նախօրեին կազմակերպված ոչ քաղաքական քայլերթի մասնակիցներին:

«Արդեն 10-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում աշխարհով մեկ սփռված հայությանը, ովքեր այս օրերին խաղաղասիրական ակցիաներով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման համար:

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում հայ աստղերի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանուն կյանքի ճանապարհի» մարդասիրական և ոչ քաղաքական քայլերթ:

«Սիրելի´ նախաձեռնողներ
Անկասկած, դուք փայլում եք բեմում:Այս մարդասիրական ակցիայով դուք ցույց տվեցիք նաև ձեր գեղեցիկ, բարի, սիրով լեցուն աշխատանքը: Համոզված եմ,որ հենց գեղեցիկը, բարին ու սերը կփրկեն ոչ միայն Արցախը, այլև ողջ աշխարհը:

Սիրելինե´րս, արցախցիներին կարեկցել ու խղճալ պետք չէ: Մենք երջանիկ ենք, որ մեզ է վիճակված հայ ազգը արժանապատիվ պահպանելու վեհ գաղափարը»,- նշված է Արթուր Թովմասյանի խոսքում:

Հիշեցնենք, որ մի շարք դերասաններ տեսաուղերձով հայտնել էին, որ դեկտեմբերի 20-ին ժամը 19.30-ին Ազատության հրապարակից քայլերթ են իրականացնելու դեպի Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ, ապա նաև ՄԱԿ-ի գրասենյակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան