Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 10:32 21-12-2022

Նորվեգիան կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Բերձորի միջանցքի երկայնքով

Նորվեգիան խորապես մտահոգված է Բերձորի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը միջանցքով։

«Միջանցքի արգելափակումն արդեն իսկ ծանր մարդասիրական հետևանքներ ունեցել է, բժշական պարագաներ, դեղորայքը և բժշկական տարհանումը ընդհատվել են։ Կենսական ապրանքների ու ծառայությունների մատակարարման ցանկացած խաթարում առաջին հերթին վնասում է ամենախոցելիներին, և դրանից պետք է խուսափել։ Բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2020-ի նոյեմբերին եռակողմ հայտարարության մեջ արված հանձնառություններին։ Հատկապես, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։ Որևէ մեկի շահերից չի բխում մարդասիրական ծանր իրավիճակ ստեղծելը Լեռնային Ղարաբաղում»,- նշեց Յուլը։

Նա ընդգծեց, որ խնդրի լուծման պետք է հասնել երկխոսությամբ և դիվանագիտական նախաձեռնություններով՝ կոչ անելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել ու վերադառնալու բանակցային սեղանի շուրջ բարեխղճորեն և առանց նախապայմանների։

ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը ողջունեց հանգամանքը, որ Բերձորի միջանցքի փակման հարցը քննարկման է դրվել Անվտանգության խորհրդում։

«Միջազգային հանրությունը չի կարող սպասել, թե այս փոթորկահույզ իրավիճակն ինքնին կանհետանա, կվերանա։ Մենք ողջունում ենք միջնորդական ջանքերը տարածաշրջանում, ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված բանակցությունների խորացմանը»,- եզրափակեց Մոնա Յուլը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով