Ներքին 3 տարի առաջ - 09:34 21-12-2022

Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Բերձորի միջանցքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ

Արաբական Միացյալ Էմիրությունները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը։

«Մենք շարունակում ենք ընդգծել, որ կարևոր է նվազեցնել լավածությունը և զսպվածություն ցուցաբերել։ Բոլոր կողմերը պետք է խուսափեն իրավիճակը սրելուց, մասնավորապես՝ իրենց հռետորաբանությամբ, քանի որ դա կարող է մարդասիրական ծանր հետևանքներ ունենալ։ Շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիական անձանց համար իրավիճակը բարելավվի, և նրանց կյանքը չվտանգվի։ Մենք համաձայն ենք գլխավոր քարտուղարի հետ, որ անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ։

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է գտնել կայուն և տևական լուծում՝ հիմնվելով մինչ այս պահը ձեռք բերված համաձայնությունների վրա»,- ասաց նա։

ԱՄԷ ներկայացուցիչը վերահաստատեց իր երկրի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։

«Կողմերին կոչ ենք անում խաղաղ և դիվանագիտական ճանապարհով գտնել լուծումը։ Կոչ ենք անում կառուցողական աշխատանքը շարունակել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար։ Մենք և միջազգային հանրությունը պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ապահովենք կայունություն, երկխոսություն և խաղաղ գոյակցություն։ ԱՄԷ-ն կշարւնակի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին սատարել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»