Ներքին 3 տարի առաջ - 19:26 20-12-2022

Կոտայքի մարզպետարանում քննարկվել են ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անցկացրել է հանձնաժողովի նիստ։

Ամփոփվել են 2022 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել 2022 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր։

Մարզպետին զեկուցվել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են առանց խոչընդոտների։

Մարզի ղեկավարն այս հարցում ընդգծել է համայնքների հետ ամենօրյա աշխատանքի կարևորությունը՝ զորակոչը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու համար։

Ուսումնասիրվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ձմեռային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ անձնական գործերը։

Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները սահմանված կարգով և ժամկետներում կներկայացվեն ՀՀ Պաշտպանության նախարարություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի