Սպորտ 3 տարի առաջ - 17:33 20-12-2022

Հայաստանի՝ 2022 թվականի տարվա 10 լավագույն մարզիկների հավակնորդները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:

Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Աղանյան Արա - ծանրամարտ
Անդրեասյան Արման - ազատ ոճի ըմբշամարտ
Բազեյան Արթուր - բռնցքամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Գասպարյան Սամվել – ծանրամարտ
Գրիգորյան Արուսյակ - հրաձգություն
Գրիգորյան Դավիթ - սամբո
Գրիգորյան Վարսիկ - սամբո
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Խանջյան Արսեն - սամբո
Խաչատրյան Գոռ - հրաձգություն
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Հարությունյան Գոհար - հրաձգություն
Հարությունյան Ռաֆիկ - ծանրամարտ
Հովհաննիսյան Դավիթ - ծանրամարտ
Հովհաննիսյան Ռաֆայել - բռնցքամարտ
Հովսեփյան Անի - բռնցքամարտ
Մանուկյան Մաքսիմ - սամբո
Մարգարյան Հովհաննես - հրաձգություն
Մերդինյան Հարություն - սպորտային մարմնամարզություն
Մկրտչյան Լիլիթ - հրաձգություն
Սարգսյան Գաբրիել – շախմատ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում