Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:49 20-12-2022

Իշխանությունները թքած ունեն Զասի բարենպաստ «սայթաքման» վրա. Կարեն Հեքիմյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զաս Ստանիսլավն ասում է, որ «Լաչինի միջանցքը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում չէ» և «Հայաստանն այդ հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել»:
Այդ առումով հանրությանն ու օրվա իշխանությանը հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ն հիմնադրվել է 1992թ մայիսի 15-ին, իսկ ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արծվաշենն օկուպացվել է 1992թ օգոստոսի 8-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այսինքն, Արծվաշենն օկուպացվել է ՀԱՊԿ-ի օրոք, երբ ողջ Հայաստանը գտնվում էր ՀԱՊԿ պատասխանատվության գոտում:

Ավելին՝ Արծվաշենն այժմ էլ է գտնվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում:
Խելոք բան հիշեցրեց Զաս Ստանիսլավը:

Անշուշտ, օրվա իշխանությունները թքած ունեն ռուս պաշտոնյայի նման բարենպաստ «սայթաքման» վրա, սակայն, ես հո թքած չունեմ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում