Արտաքին 3 տարի առաջ - 16:01 20-12-2022

Բաքուն կեղծ փաստեր է շահարկում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ինչպես նախօրեին տեղեկացրել է «Oragir.News»-ը, նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ «Արցախի շրջափակման մասին տեղեկությունը ապատեղեկատվություն է, և հայկական շտապօգնության մեքենաներն անարգել անցնում են Լաչինի ճանապարհով»։

Իհարկե Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա։

Փաստն այն է, որ «մինչև բնապահպանների կողմից ճանապարհի փակումը» հայկական շտապօգնության մեքենաները խաղաղապահների և Կարմիր Խաչի ուղեկցության կարիքը չունեին, որոնց միջնորդական ջանքերով միայն հաջողվեց շտապ վիրահատության կարիք ունեցող ծանր հիվանդի տեղափոխել Հայաստան։ Մինչև այդ շտապօգնության մեքենաներն անարգել տեղափոխում էին հիվանդներին միջանցքով։

Ակնհայտորեն, Բաքուն մտավախություն ուներ, որ շրջափակման պատճառով հիվանդի մահվան դեպքում ողջ պատասխանատվությունը կրելու էր ադրբեջանական կողմը։ Այդ իսկ պատճառով միայն շրջափակման 8-րդ օրը և միայն մեկ մեքենա է կարողացել դուրս գալ Ստեփանակերտից։

Մինչ այժմ Հայաստանի մայրաքաղաքում բժշկական օգնության կարիք ունեն տասնյակ արցախցի երեխաներ ու մեծահասակներ, իսկ շրջափակման պատճառով դադարեցվել է դեղերի առաքումն Արցախ։ Կարևոր է նաև նշել, որ շրջափակման հետևանքով նաև ավելի քան մեկ շաբաթ է անհնար դարձել դեպի Արցախ բեռների տեղափոխումը, իսկ Արցախում հատկապես գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաև վառելիքի պակաս կա։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր

Ձեզ գուցե հետաքրքրի