42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ավելին 16 րոպե առաջ - 22:58 07-11-2026

Անանասը պառակտել է խոհարարին ու գործատուին․ իտալացին կորցրել է աշխատանքը

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում իտալացի խոհարար Դավիդե Տամբուրելան կորցրել է աշխատանքը՝ պիցցայի մեջ անանաս օգտագործելուց հրաժարվելու պատճառով։ Նա այդ համադրությունը համարել է վիրավորանք իտալական մշակույթին։

Խոհարարը, որը աշխատում էր La Costa ռեստորանում, համաձայն չէր աշխատանքից ազատման որոշման հետ և դիմել էր Ավստրալիայի արդար աշխատանքի հանձնաժողովին՝ բողոքարկելով այն։

Հանձնաժողովի հրապարակած որոշման համաձայն՝ սա երրորդ դեպքն էր, երբ Տամբուրելան հրաժարվել էր անանաս ավելացնել պիցցային։

Սակայն ռեստորանի ղեկավարությունը նշել է, որ դժգոհությունները վերաբերում էին ոչ միայն խոհարարի մասնագիտական տարաձայնություններին, այլև նրա հաղորդակցման ձևին և գործընկերների հետ կոնֆլիկտներին։

Ռեստորանի կառավարիչ տնօրեն Էլիոթ Ինգրամը Daily Mail-ին հայտնել է, որ պատմությունն ավելին է, քան պարզապես պիցցայի բաղադրիչների շուրջ վեճը։

Խոհարարը նաև հույս ուներ, որ գործատուն կօգնի իրեն Ավստրալիայում աշխատանքային վիզա ստանալու հարցում, սակայն աշխատանքից ազատումից հետո այդ գործընթացը դադարեցվել է։ Արդար աշխատանքի հանձնաժողովը մերժել է նրա բողոքը՝ ժամկետանց ներկայացնելու պատճառով։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Տամբուրելան արդեն նոր աշխատանք է գտել Բրիսբենի մեկ այլ ռեստորանում, որի ճաշացանկում անանասով պիցցա չկա։

Ի դեպ, «Հավայան» պիցցան ստեղծվել է ոչ թե Հավայան կղզիներում, այլ Կանադայում։ 1962 թվականին հույն ներգաղթյալ Սեմ Պանոպուլոսն առաջին անգամ պիցցայի մեջ համադրել է խոզապուխտն ու անանասը։

Անանասով պիցցայի շուրջ բանավեճերը շարունակվում են մինչ օրս։ Դեռևս 2017 թվականին Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնը հայտարարել էր, որ կցանկանար արգելել անանասը որպես պիցցայի բաղադրիչ։

Ամենից շատ դիտված