Դերասանուհի Ռոզա Դավթյանը
ինստագրամյան իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է իր մայրը կերպարանափոխել է տատիկին։
Նա հերթական հրապարակմամբ ուրախացրել է իր հետևորդներին՝ ներկայացնելով ընտանեկան զվարճալի մի դրվագ։
Դերասանուհին տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մայրը կերպարանափոխում տատիկին՝ նրան հաղորդելով բոլորովին նոր ու անսպասելի տեսք։
Կադրերում ներկայացված են ինչպես կերպարանափոխության ընթացքը, այնպես էլ վերջնական արդյունքը, որն անմիջապես գրավել է սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը։
Հատկանշական է նաև Ռոզայի ընտրած գրությունը։ Տեսանյութին կից դերասանուհին գրել է՝ «Հարս և սկեսուր»՝ ընտանեկան դրվագին հաղորդելով հումորային երանգ։
Հրապարակումը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ երբեմն ամենաջերմ ու զվարճալի պահերը հենց ընտանեկան միջավայրում են ծնվում։