Ներքին 3 տարի առաջ - 11:58 20-12-2022

Արտաքին հետախուզության ծառայության պետը կդառնա Անվտանգության խորհրդի անդամ. Արմեն Գրիգորյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզության ծառայություն` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա պետական համակարգի մարմին:

«Արտաքին հետախուզության ստեղծման հանձնառությունն ամրագրված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառման ծրագրում: Նախագծային դրույթներով սահմանված են ծառայության կառուցվածքը, ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ հետախուզական համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու արտաքին հետախուզության ծառայությունը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով նորաստեղծ ծառայությանը հնարավորություն կընձեռվի ավելի լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում