Մամուլ 3 տարի առաջ - 08:30 20-12-2022

ՔՊ-ական պատգամավորներին զգուշացրել են՝ չչվել հանգստի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանն արդեն ավարտվել է, եւ հայրենի օրենսդիրները հասցրել են արդեն մի քանի արտահերթ նիստ հրավիրել, սակայն ՔՊ-ական ֆրակցիային ղեկավարությունից հորդորել են չշտապել ճամպրուկները հավաքելու հարցում ու չչվել վաստակած հանգստի, քանի որ մինչեւ տարեվերջ եւս մեկ-երկու արտահերթ նիստ կարող են ունենալ։

Արտահերթ նիստերի օրակարգում կլինի նաեւ մի քանի ընտրություն՝ Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամների։ Արդեն հայտնի է՝ ԿԲ անդամության համար ՔՊ-ն ներկայացրել է Նարեկ Ղազարյանի ու Արմեն Նուրբեկյանի թեկնածությունները: Երկուսն էլ ԿԲ հնաբնակներից են։ Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է ներկայացնել Գագիկ Բարսեղյանին, ով ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ