Ներքին Տեսանյութ Արտաքին 3 տարի առաջ - 14:17 19-12-2022

Կարմիր խաչի մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ, այսպես կոչված, ադրբեջանցի ակտիվիստները պայմաններ են ստեղծվել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաները տեղաշարժվեն Լաչինի միջացքով։ Հաղորդվում է, որ Կարմիր խաչի մեքենաները Ստեփանակերտից ուղևորվել են Բերձորի ուղղությամբ։ Ադրբեջանական «Report» գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ մեքենաների մեջ եղել է նաև շտապօգնության մեքենա։

Ադրբեջանական կողմը Կարմիր խաչի մեքենաների անցումը փորձում է ներկայացնել որպես բարի կամքի դրսևորում։ «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մարդասիրական մեքենաների տեղաշարժի համար որևէ խոչընդոտ չկա»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստներն արդեն մեկ շաբաթ է, ինչ արգելափակել են Լաչինի միջանցքը, որտեղով անցում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան