Ներքին 3 տարի առաջ - 09:30 19-12-2022

Աննա Վարդապետյանը «փորում է» Ռուստամ Բադասյանի տակ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հետևողականորեն «փորում է» ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի տակ։ Oragir.News-ի տեղեկություններով, Հայաստանի գլխավոր մեղադրողը չի կարողանում իր կոլեգիային ներել իր հետ կատարվածը։

Բանն այն է, որ երբ Ռուստամ Բադասյանը նշանակվեց Արդարադատության նախարար, Աննա Վարդապետյանն արդեն աշխատում էր ԱՆ-ում․ նախորդ նախարարը՝ Զեյնալյանն էր նրան նշանակել։

Աննան իր հավատարմությունը և աշխատասիրությունը ցույց տալու համար աշխատանքային ժամերից հետո էլ մնում էր նախարարության շենքում և աշխատում մինչև ուշ գիշեր։ Բայց դա Ռուստամ Բադասյանի վրա ազդեցություն չէր թողել, որովհետև վերջինս որոշել էր աշխատել միայն իր թիմի հետ։

Այդպես մի քանի ամիս աշխատելուց հետո Աննա Վարդապետյանն ազատվեց Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Աննա Վարդապետյանը սա չի ներել Ռուստամ Բադասյանին և բոլոր հնարավոր եղանակներով հետապնդում է վերջինիս։

Այն, որ Պետեկամուտների քննչական վարչությունն առաջիկայում միավորվելու է Քննչական կոմիտեի հետ, Աննա Վարդապետյանը ևս փորձելու է օգտագործել Ռուստամ Բադասյանի դիրքերի թուլացման համար։ Նեղ շրջապատում գիտեն, որ ՀՀ գլխավոր դատախազն ամեն ինչ անելու է ՊԵԿ նախագահի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու և ազատազրկելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով