Ներքին 3 տարի առաջ - 20:58 17-12-2022

Մեզնից յուրաքանչյուրը այսօր պարտավոր է կանգնել Արցախի կողքին․ Վահե Տեր-Մինասյան

«Մենք հավաքվել ենք, որովհետև պարզվում է 21-րդ դարում հնարավոր է, որ միանգամից 120 հազար կանայք և տղամարդիկ, ծերեր և երեխաներ հայտնվեն պատանդի կարգավիճակում»։ Այս մասին այսօր ասաց ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ։

Հիշեցնենք, որ այսօր բժիշկները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց նախաձեռնել էին ակցիա իրականացնել ի աջակցություն ադրբեջանցիների կողմից շրջափակված Արցախի, ինչի հետևանքով Արցախում գտնվող հիվանդները զրկվել են դեղորայք ստանալու հասանելիությունից։


«Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի միջազգային կառույցներից խնդրենք, պահանջենք, որ գործադրեն բոլոր միջոցները ապահովելու մեր 120 հազար քույրերի, եղբայրների, ծերերի, մեր երեխաների կյանքի և առողջության իրավունքը։ Մենք անելու ենք ինչ կարող ենք։ Մենք չենք կարող աչքերներս փակել և չտեսնել այն, ինչ որ տեղի է ունենում։ Մեզնից յուրաքանչյուրը այսօր պարտավոր է կանգնել Արցախի կողքին»,-ասել է Վահե Տեր-Մինասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով