Ներքին 3 տարի առաջ - 00:32 17-12-2022

Շուրջօրյա շարունակվելու է մեր նստացույցը, և բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ․ Արտակ Բեգլարյան

ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը:

Մենք շաբաթ և կիրակի օրերը չենք նախատեսում մեծ հավաքներ իրականացնել, որպեսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնենք: Սակայն որոշակի փոքր ակցիաներ կազմակերպելու ենք, ինչպես նաև աջակցելու ենք այլ խմբերի նախաձեռնություններին: Իսկ երկուշաբթի օրվա ծրագրերն առանձին գրառումով կներկայացնեմ:

Դրան զուգահեռ, բնականաբար, շուրջօրյա շարունակվելու է մեր նստացույցը, և բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ, ինչպես այս օրերին:

Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին ու հավաքների մասնակիցներին:

ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով