Ներքին 3 տարի առաջ - 09:20 16-12-2022

ԱՄՆ-ին կոչ ենք անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել անցած մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ու ծայրաստիճան հումանիտար խնդիրների մասին։ Միջազգային հանրությանը կոչ է ուղղվել՝ հումանիտար օգնություն ուղարկելու Արցախ և պատժամիջոցներ կիրառելու ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ։

«Դեռևս դեկտեմբերի 11-ից Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Նաև Արցախում բնակվող 120․000 հայերին զրկել է գազից»,- ասված է հայտարարության մեջ։

Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում նաև ասված է, որ որպես այդ ամենի հետևանք, հիվանդանոցներն ի վիճակի չեն Հայաստանի Հանրապետության հիվանդանոցներ տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին։

Միևնույն ժամանակ արձանագրելով, որ Արցախի Հանրապետությունում գնալով նվազում է անհրաժեշտ դեղամիջոցների ծավալը։ «Դադարեցվել էր գազամատակարարումը, դպրոցները փակվել են՝ ջեռուցման բացակայության պատճառով։ Սննդի քանակը նույնպես առաջիկայում կսահմանափակվի»։

Հանձնաժողովը ԱՄՆ նախագահի աշխատակազմին կոչ է արել միջոցներ ձեռնարկել հրապարակային ու բացահայտ ձևով ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու համար, հումանիտար օգնություն ուղարկել Արցախ, դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի