Ներքին 3 տարի առաջ - 21:17 15-12-2022

Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության ու աջակցության համար՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը հետայսու ևս բաց է համագործակցության հարցում։

Դեսպանն իր հերթին կարևորել է Գրիգորյանի կողմից կատարած աշխատանքները՝ ընդգծելով, որ ՄԻՊ-ի թիմն, իր աշխատանքը կատարելիս, օգտագործում է միջազգային լավագույն փորձը: Դեսպանը հատկապես կարևորել է պատերազմական հանցագործությունների փաստերի ամրագրման ու կոմունիկացման հարցում հաստատության կատարած աշխատանքը։

Պաշտպանն ընդգծել է ՄԻՊ-ի աշխատակազմի նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։

Գրիգորյանի խոսքով` հաստատությունը կարողանում է լավագույնս պահպանել ազգային հաստատությունների համար միջազգայնորեն սահմանված ստանդարտները իրավունքների պաշտպանության բոլոր բնագավառներում։

Գրիգորյանը նշել է, որ գնահատում են ԱՄՆ դեսպանատան աջակցությունը, նաև ներկայացրել է ԱՄՆ վերջերս կատարած իր այցի մանրամասները։

Զրուցակիցները խոսել են նոր ձևավորված ՄԻՊ-ին առընթեր 2 խորհուրդների՝ Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և Երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդի մասին, կարևորել խորհուրդներում մարզերի կանանց ու երեխաների ներգրավվածությունը։

Հանդիպման վերջում դեսպանը հաջողություն է մաղթել Գրիգորյանին, հույս հայտնել, որ Պաշտպանի հաստատության ու ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը լավագույնս կշարունակվի նաև Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի պաշտոնավարման ժամանակ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին Հայաստանում իրականացրած իր առաքելության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան