Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:31 15-12-2022

Եթե պատրաստվում եք Ամանորի, մտածեք, որ Արցախում 120 հազար մարդ կարող է նույնիսկ Ամանորը չտեսնել․ Արտակ Բեգլարյան

Արցախի ապաշրջափակման պահանջով Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները ակցիաներ են իրականացրել ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, ՌԴ դեսպանատերի, ինչպես նաև ԵՄ պատվիրակության մոտ։ Ակցիայի վերջում կրկին վերադարձել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ էլ ամփոփել է նստացույցի երկրորդ օրը։

Արտակ Բեգլարյանը դիմեց ամբողջ հայությանը՝ կոչ անելով գործադուլներով, բողոքի ակցիաներով գործի անցնել. «Մեր ակնկալիքը մեր հայրենակիցներից այն է, որ եթե պատրաստվում եք Ամանորին, ապա մեկ վայրկյան ամեն օր մտածեք, որ Արցախում 120 հազար մարդ կարող է նույնիսկ Ամանորը չտեսնել՝ որպես այդպիսին: Մենք ոչ մի սրտով չենք էլ տոնելու Ամանորը: Եթե մտածում եք Ամանորյա գնումներ իրականացնելու մասին, Աստված ձեզ հետ, պետք է ուրախանալ: Բայց օրվա մի քանի րոպեն տրամադրեք՝ Արցախի մեր հարենակիցների անվտանգության հարցը բարձրացնելու համար: Մենք այստեղ փափուկ կյանքով ենք ապրում, իսկ մեր հայրենակիցները այնտեղ զրկանքներ են կրում: Ամեն օր բախվում են ցրտի, սովի ու այլ զրկանքների մարտահրավերի առաջ: Բայց մյուս կողմից, Արցախի բնակչությունն, ինչպես 90-ականներին, պատրաստ է զրկանքների՝ հանուն մեր արժեքների, մեր ապագայի, հանուն ամբողջ հայ ժողովրդի ազգային, պետական, ֆիզիկական արժանապատվության»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան