Ներքին Տեսանյութ Սպորտ 3 տարի առաջ - 13:50 15-12-2022

Մինչև 2050թ–ը պիտի դառնանք ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր. Փաշինյան

ՀՀ կառավարության` մինչև 2050թ-ի ռազմավարության մեջ արձանագրված է նպատակ ՀՀ ֆուտբոլի հավաքականը դարձնել ֆուտբոլի Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր, որն իրագործելի ծրագիր է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`ընդգծելով ֆուտբոլի Մարոկկոյի հավաքականի գրանցած հաղթանակը ԱԱ 2022-ում։

«Իհարկե,պետք է մտածենք՝ մեր ֆուտբոլի հավաքականին ինչպես աջակցենք, որ իրենք էլ հասնեն․․․ Կարծում եմ` իրագործելի ծրագիր է։ Բայց սրա համար էլ մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Իրատեսականությունը խիստ հաշվարկելի է։ Դա կախված է նրանից, թե մենք ինչքան ենթակառուցվածք ունենք և քանի երեխա է ֆուտբոլով զբաղվում»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հավելեց, որ կառավարությունը խրախուսում է մարզադպրոցների, ֆուտբոլային մարզադաշտերի կառուցումը։

«Անկախ միջազգային, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական իրավիճակից` մենք ՀՀ զարգացման օրակարգից մի վայրկյան անգամ չպիտի շեղվենք։ Այո՛, մենք բոլորս հասկանում ենք բոլոր բարդությունները, տեսնում ենք, ապրում ենք այդ բոլոր բարդությունները։ Բայց մենք իրավունք չունենք մի վայրկյան անգամ ՀՀ զարգացման օրակարգից շեղվելու»,– ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով