Ներքին Ավելին 3 տարի առաջ - 11:58 15-12-2022

Պարզ է, որ անտարբեր եք, բայց գոնե մի՛ ցուցադրեք․ օգտատերերին զայրացրել է ռոմանտիկ Աննա Հակոբյանի հերթական հրապարակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի տիկին Աննա Հակոբյանը ճիշտ պահին և ճիշտ տեղում արված լուսանկարներով, տեսանյութերով և հատկապես գրառումներով միշտ է «աչքի ընկել»։ Հերթական «սպասված» հրապարակման ականատեսը եղանք նաև երեկ երեկոյան։

Վարչապետի տիկինն արդեն հասցրել է մի քանի այլ գրառումներով ցույց տալ, որ երկրում ստեղծված իրավիճակն ու արցախահայության՝ հումանիտար աղետի շեմին կանգնած լինելն այն առաջնային հարցերը չեն, որոնց պետք է անդրադառնալ։ Վառ օրինակը մի քանի օր առաջ հրապարակած լուսանկարն էր, երբ Օսկարի հետ գիրք էր կարդում։ Երեկ էլ Աննա Հակոբյանը որոշել է իրենց անհոգ ու հարմարավետ կյանքից հերթական դրվագը հանրայնացնել․ հետևում էին ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա-Մարոկկո ֆուտբոլային հանդիպմանը մոմերի լույսի ներքո՝ շատ «ռոմանտիկ» միջավայրում։

Տեսանյութը համացանցում բողոքի ու դժգոհության հերթական ալիքն է բարձրացրել։ Իհարկե, ոչ ոք արդեն չի զարմանում, որ վարչապետի տիկինն այդքան անտարբեր է ամենակարևոր հարցերի շուրջ։ Բայց ցավալի է, որ չի էլ փորձում ցույց չտալ իր անտարբերությունն ու զերծ մնալ գոնե ամանեավերջին վիրավորական արտահայտություններից։ Եթե փորձեք բացել տեսանյութի մեկնաբանությունները, ամեն ինչ պարզ կլինի միանգամից․ չկա գեթ մեկ դրական խոսք նրա հասցեին։








Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին