Ներքին 3 տարի առաջ - 18:39 14-12-2022

Մենք այլևս ժամանակ չունենք կորցնելու, որևէ տեղ որևէ հարցում զիջում չունենք անելու․ Արտակ Բեգլարյան

«Այս նստացույցը և անհնազանդության բողոքի ակցիաները իմ լիազորությունների հետ որևէ կապ չունեն։ Ես արձակուրդի դիմում եմ գրել և արձակուրդում եմ գտնվում։ Ըստ կարիքի՝ պատրաստ եմ նաև աշխատանքից դուրս գալ, որովհետև սա ինձ համար սկզբունքային, ազգային, պետական և անձնական խնդիր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց իրականացնող Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«ՀՀ իշխանություններից և ընդդիմությունից անկալում եմ գործուն քայլեր։ Եթե նրանցից որևէ մեկը չի կարող կամ ի վիճակի չէ, կամ չի ցանկանում աջակցել Արցախին, ապա պարտավոր է չվնասել»,-ասաց Բեգլարյանը։

«Իմ հորդորն է հայ հասարակությանը, որ ամեն մեկը, յուրաքանչյուր խումբ, կլինի՝ քաղաքական ուժ, կուսակցություն՝ ընդդիմադիր, թե իշխանական, հասարակական կազմակերպություն, գիտնականներ, մանկավարժներ, տարբեր մասնագիտական խմբեր՝ բնապահպաններ, իրավաբաններ, բժիշկներ և այլն, բոլորն իրենց հերթին իրենց գործնական քայլերը կատարեն։ Միասին կարող ենք քննարկել, թե ով ինչ անի։ Բայց ես նպատակ չունեմ որևէ շարժում առաջնորդելու, ես նպատակ ունեմ՝ կայծ տալու, լիցք տալու, միտք տալու մեր հասարակությանը, որպեսզի մարդիկ հասկանան, որ մենք՝ Արցախի 120 հազար բնակչությունը, իրոք ծայրահեղ հումանիտար աղետի շեմին ենք կանգնած։ Մենք այլևս ժամանակ չունենք կորցնելու, մենք որևէ հարցում զիջում չունենք անելու։ Մենք նաև այլևս չպետք է դառնանք էթիկայի և կոռեկտության զոհ, հետևաբար հնարավոր բոլոր գործիքները պիտի կիրառենք մեր կենսական կարմիր գծերը, շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Սա է իմ հիմնական ուղերձը հայաստանյան հասարակությանը»,-ընդգծեց Արտակ Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող