Արտաքին 3 տարի առաջ - 21:43 13-12-2022

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կարևորում է Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ համագործակցության խորացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքան գործադրում է բոլոր ջանքերը թյուրքալեզու պետությունների՝ այդ թվում նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ իր համագործակցությունը զարգացնելու համար։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Անկարայի օդանավակայանում՝ Թուրքմենստան ուղևորվելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ։

Էրդողանը հայտնել է, որ նախատեսում է Թուրքմենստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել տարածաշրջանային և միջազգային գործընթացները։ Նրա խոսքով՝ Բաքվի և Աշխաբադի հետ երկխոսության առաջնահերթ ուղղություններից մեկը էներգետիկ ոլորտն է։ «Հուսով եմ, որ թուրքմենական գազը շուտով Կասպից ծովով կսկսի հոսել Թուրքիա»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ Թուրքմենստանում կայանալիք եռակողմ բանակցությունների օրակարգում ընդգրկված են նաև տրանսպորտի և առևտրի թեմաները։

«Մենք նախատեսում ենք ստորագրել տարբեր փաստաթղթեր, որոնք ուղղված են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև միջպետական ​​համագործակցության իրավական դաշտի ամրապնդմանը։ Մեր հիմնական նպատակն է նպաստել ոչ միայն երեք երկրների, այլև ողջ տարածաշրջանի բարգավաճմանն ու անվտանգությանը։ Մենք կամրապնդենք համագործակցությունը և կանենք ամեն ինչ, որպեսզի ընթացիկ դարը դառնա «թուրքերի դարաշրջանը»,- ասել է նա։

Պատասխանելով Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից ցամաքային հակաահաբեկչական գործողություն իրականացնելու ժամկետների մասին հարցին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ նման քայլերի ժամկետները չեն բացահայտվում, բայց նպատակները հայտնի են։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով