Ներքին 3 տարի առաջ - 19:42 13-12-2022

Սա հերթական սադրանքը չէ, հերթական դեպքն է, երբ մի քանի հարյուր հայ պիտի զոհվի․ Աննա Մկրտչյան

«Մենք հիմա ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ենք, ուրեմն մի կազմակերպության գրասենյակի, որը տասնամյակներ շարունակ մեզ ու մեր քաղաքացիներին ցանկանում է ապացուցել, որ մարդու իրավունքներն իրենց համար բացարձակ արժեքներ են, և իբր թե սակարկման ենթակա չեն, մի կառույց, որը տասնամյակներ է արդեն ուզում է ապացուցել, որ ցանկացած ագրեսիվ գործողություն և ցանկացած ագրեսոր լինելու է իրենց ուշադրության կենտրոնում։ Բայց արդեն 2-րդ օրն է՝ անդադար հետևում եմ միջազգային մամուլ կոչվողին: Կարո՞ղ եք ասել քանի նախադասություն է հրապարակել ՀՀ և Արցախի քաղաքացիների հետ կատարվողի մասին․ զրո, որևէ արձագանք ուղղակի չկա»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը:

«Սա հերթական սադրանքը չէ, հերթական դեպքն է, երբ մի քանի հարյուր հայ պիտի սպանվի: Բա որտե՞ղ են ձեր կառույցները, հազարավոր խորհուրդները, որ չգիտես ինչով են զբաղվում։ Մենք մեր պայքարը շարունակելու ենք հանուն կյանքի ու ազատ ապրելու իրավունքի համար։ Բայց մեր հիմնավոր կասկածները խնդրում ենք չամրապնդել առ այն, որ դուք այստեղ եք ոչ թե մարդու իրավունքների ու ազատությունների համար, այլ այն բանի համար, ինչ հիմա յուրաքանչյուրիս մտքում պտտվում է»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան