Ներքին 3 տարի առաջ - 17:16 13-12-2022

Ապրելու երկիր, թե չամռվելու խմբակ. Ստեփանակերտը փակ է, Երևանում ամբիցիաների պայքար է

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արցախցի մի խումբ երիտասարդներ կոչ էին արել հավաքվել Ազատության հրապարակում և քայլել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ ու տարբեր երկրների գրասենյակներ՝ պահանջով՝ աջակցել Բերձորի միջանցքը փակելու պատճառով շրջափակման մեջ մնացած 120․000 արցախցիների:

Այդ ընթացքում երիտասարդների ակցիային են միացել նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամները, որոնք ակցիայի ընթացքում պարբերաբար փորձում էին պառակտումներ մտցնել․ տպավորություն էր, որ փարձում են ակցիան ներկայացնել որպես իրենց կոմից նախաձեռնած հավաք։ Սա արտահայտվեց նրանով, որ, օրինակ, երբ արցախցի երիտասարդները հորդորում էին սպասել ևս 15 րոպե, ապա շարժվել ՄԱԿ-ի գրասենյակ, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչը հորդորեց շարժվել անմիջապես։ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ էլ պարբերաբար տարաձայնություններ ու պառակտման դրսևորումներ էին նկատվում։ Խոսելու ընթացքում ժամանակ առ ժամանակ միանում էր մյուս խմբի բարձրախոսի ձայնը։

Նշենք նաև, որ մինչ երիտասարդները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակում էին ակցիան, «Ապրելու երկիր» կուսակցության անդամները շարժվել էին Ֆրանսիայի դեսպանատուն, և մինչև մյուս խումբը կհասներ, արդեն հանձնել էին իրենց նամակը։ Հատկանշական է, որ երկու խմբերն էլ նամակներ են հանձնում դեսպանատներին, բայց՝ տարբեր բովանդակություններով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան