Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում․ Նիկոլ Փաշինյան Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:12 13-12-2022

Արցախն առաջարկում է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ տալ


Անհրաժեշտ է մեծացնել խաղաղապահ կոնտինգենտի թիվը: Այս մասին Երևանում մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«1980 խաղաղապահներ ամբողջ պարագծով սա քիչ է։ Երկրորդ՝ մենք առաջարկել ենք խաղաղապահներին միջազգային մանդատ տալ, ցանկալի է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Սա միջազգային լեգիտիմություն կտա եւ հնարավորություն կտա կանխել նման սադրանքները։ Այժմ խաղաղապահներն իրավասու չեն ստիպելու խաղաղություն պահպանել, ինչպես Կոսովոյում էր եւ այլ վայրերում։

Միջազգային մանդատը նոր որակ կհաղորդի առաքելությանը, և այդ դեպքում միգուցե իրավիճակն ավելի կայուն լիներ։ Տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի միջազգային համաձայնությունների կոպտագույն խախտում»,- հայտարարեց նախարարը։

Բաբայանն ընդգծեց, որ առանց ռուսական խաղաղապահ առաքելության Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չի ապահովվի։ «Ինչպես արդեն ասացի, մանդատն այլ է Կոսովոյում, Բոսնիայում եւ այլ տեղերում եղած խաղաղապահների մանդատից։ Նրանք հետեւում են, որ կողմերը քաղաքակիրթ կերպով կատարեն իրենց պարտավորությունները։ Բայց եթե կողմերից մեկի մոտ ահաբեկչությունը պետական ​​քաղաքականության աստիճանի է հասել, ապա խաղաղապահները հայտնվում են դժվարին վիճակում։ Ամբողջ ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով։ Գալիս է ամբոխը, այդ թվում կանայք։ Դուք, օրինակ, խաղապահների փոխարեն ինչպե՞ս կվարվեք։ Դրա համար մենք ասում ենք՝ անհրաժեշտ է երկարաձգել մանդատը, ավելացնել խաղապահների թիվը եւ միջազգային մանդատ տալ», - ընդգծեց Բաբայանը։

Պատասխանելով հարցին՝ կարող են արդյոք խաղաղապահները ուժային ճանապարհով լուծել հարցը, նախարարը բացասական պատասխանեց․ ուժ կիրառելու լիազորություն չունեն, այս փոքր թվացող հարցը լուծվում է պետական ​​մակարդակով։ «Այն կարող է ինչ-որ մեկին փոքր թվալ, բայց մեզ համար դա կյանքի ու մահվան հարց է»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի