Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում․ Նիկոլ Փաշինյան Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:55 12-12-2022

ՀԺՄ-ն ներկայացրել է իր դիրքորոշումը՝ «Հրապարակ» օրաթերթի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ

Հայաստանի ժուռնալիստների միությունը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ «Հրապարակ» օրաթերթի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ․

«Դեկտեմբերի 9-ին տեղեկացանք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի օգտին կայացված վճիռը՝ գործն ուղարկելով ընդհանուր իրավասության դատարան ամբողջ ծավալով նոր քննության:

Վերաքննիչ բողոքը ներկայացրել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, որի դեմ օրաթերթը հայց էր բերել:

Հիշեցնենք, որ հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ factcheck.ge-ն, համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել էր պայքարել, իրենց հավաստիացմամբ՝ ապատեղեկատվության, բայց իրականում՝ ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը», որի շրջանակներում էլ գործում է նշյալ media.am կայքը, մամուլի նկատմամբ դատավորի դեր էր ստանձնել, այն էլ՝ անչափ կասկածելի՝ լրագրողական հանրությանն անհայտ չափանիշներով ու սկզբունքներով։

Եվ չնայած այդ կազմակերպությունը ստեղծման օրվանից որդեգրել է մարդու հիմնարար իրավունքի՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության իրացմանը խթանելու, հասարակության համար բազմազան, բազմակարծիք և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, ազատ, պատասխանատու և պրոֆեսիոնալ մեդիայի գործունեությանը և զարգացմանն աջակցելու քաղաքականությունը, նրանց հիմնադրած լրատվական-վերլուծական media.am կայքէջը գործիք դարձրած՝ սուբյեկտիվ ընտրությամբ, անորոշ պայմաններով, առանց չափանիշների հստակեցման, լրատվամիջոցների համար հիմքերի ներկայացման, առանց մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության, փորձագետների հետ քննարկման, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով՝ դրանց հետ կապված՝ միջնորդավորված տեղեկատվություն են փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակել էր հայաստանյան բազմաթիվ կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցրել գովազդը, սահմանափակել հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը։ Առ այսօր որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը շարունակում են գործել խստագույն սահմնափակումների ներքո, ինչը նշանակում է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործունեությունը առանձնապես ծանր հետևանքներ է առաջացրել լրատվամիջոցների համար:

Այս գործունեությունը համահունչ էր իշխանությունների՝ ընդդիմադիր լրատվամիջոցների հասանելիությունը սահմանափակելու, ազատ խոսքը ճնշելու գործելակերպին, ինչն անում էին տարատեսակ բողոքների, ֆեյքային խմբերի հարձակումների, հարցազրույցների միջոցով, տարատեսակ օրենքների ընդունմամբ, որոնց նպատակը նշված ԶԼՄ-ներին հնարավորինս շատ ու մեծ ֆինանսական կորուստներ պատճառելն էր:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հենց այս գործունեության իրավաչափությունն էր դատարանում վիճարկում «Հրապարակը», և ըստ էության Ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր օրաթերթի բողոքը:

Մինչ վճիռը կհասներ Վերաքննիչ դատարանի քննության փուլ, մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որով ակնհայտ ճնշում գործադրվեց դատարանի վրա:

Հայաստանի ժուռնալիստների միությունը նպատակ չունի դատաքննության փուլում գտնվող գործընթացի առնչությամբ դիրքորոշում հայտնել, սակայն առնվազն տարակուսելի է այն, որ նույն դատաքննության փուլում գտնվող վարույթի առնչությամբ մի շարք կազմակերպությունների կողմից հայտարարություն է տարածվում, որով ակնկալվում է վճռի վերանայում, և դրան հետևում է արդեն իսկ վերանայված դատական ակտի հրապարակումը:

«Մեր մտահոգությունն ենք հայտնում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի հայցով Երևանի առաջին ատյանի դատարանի՝ 2022թ․ հուլիսի 6-ի վճռի կապակցությամբ, ակնկալում ենք, որ վերոհիշյալ վճիռը կվերանայվի և կհամապատասխանեցվի խոսքի ազատության, որակյալ լրագրության և հավաստի տեղեկություն ստանալու հանրության իրավունքի շահերին, ինչպես նաև այս ոլորտին վերաբերող միջազգային նորմերին և ձևավորված պրակտիկային»,- մասնավորապես ասված էր վերոնշյալ հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խիստ մտահոգությունն է հայտնում այս վճռի շուրջ տեղի ունեցող հրապարակային ու ոչ հրապարակային գործընթացների առնչությամբ և միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան և մեդիա կառույցներին հորդորում հրապարակային դիրքորոշում հայտնել տեղի ունեցող գործընթացների կապակցությամբ, որոնք լրջագույնս վտանգում են Հայաստանում ազատ խոսքը, տեղեկացված լինելու իրավունքը, լրատվամիջոցների գործունեությունը, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը:

Միությունը կհետևի այս գործի քննությանը՝ հուսալով, որ դատարանը տեղի չի տա որևէ բնույթի ճնշման:

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
19:00 Հիվանդ երեխայիս գրկած՝ նախ գումար էին պահանջում, նույնիսկ բժիշկ չհրավիրեցին ու չզննեցին. աղմկահարույց բողոքներ՝ «Ուիգմոր» ԲԿ-ի վերաբերյալ
20:51 Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն՝ «ականջները պետք է քաշել». Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի