Ներքին 3 տարի առաջ - 14:55 12-12-2022

Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը․ Փաշինյանը համակարծիք է Թուրքիայում հնչած հայտարարության հետ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով քննարկումներ սկսելու գաղափար կա։

«Գաղափարը նոր չէ, բավական հին է, ես միշտ պաշտպանել եմ այդ գաղափարը, բայց ես առաջարկել եմ մի շատ կարևոր, ֆունդամենտալ բանաձև, որ այդ հարթակն, առաջին հերթին, օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ: Երկրների ղեկավարները պետք է արձանագրենսա ու ասեն, որ «մենք համաձայն ենք իրար հետ համագործակցել՝ ատելության խոսքը բացառելու համար։ Այստեղից է, որ պետք է սկսել ցեղասպանությունների կանխարգելումը», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե հրապարակային խոսում է այս հարցերի մասին, սա նկշանակում է, որ շարժվում ենք առաջ։

Վարչապետը նշեց, որ՝ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, և ընդհանրապես տարածաշրջանում հարաբերությունները շատ կարևոր են. «Ես ուզում եմ իրողությունը խախտել և համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում։ Իսկ գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, ունեն իրար կարիքը հենց այդ երկրների անվտանգության, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով ու սա շատ կարևոր բանաձև է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում