Արտաքին 3 տարի առաջ - 15:53 11-12-2022

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես փոխանցում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ կապված Իրանի ներքին գործերին բրիտանական իշխանությունների հայտարարությունների հետ։

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանին Իրանի ԱԳՆ հրավիրելու պատճառների թվում են նաև Իրանում տեղի ունեցող ահաբեկչությանն ու անկարգություններին բրիտանական իշխանությունների ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև Իրանի մի շարք քաղաքացիների նկատմամբ անօրինական պատժամիջոցների կիրառումը։

Պաշտոնական Թեհրանը խստորեն դատապարտել է Իրանի ներքին գործերի վերաբերյալ բրիտանական պաշտոնյաների շարունակական միջամտողական հռետորաբանությունը, երկրի տեղի ունեցող անկարգություններին Մեծ Բրիտանիայի կառավարության և ԶԼՄ-ների ցուցաբերած աջակցությունը։ Նշվել է, որ Իրանում անկարգությունները շարունակելու բրիտանական լրատվամիջոցների կողմից գործադրվող ջանքերը ոչ մի տեղ չեն տանի և միայն կուժեղացնեն Իրանի ժողովրդի ատելությունը բրիտանական հակաիրանական քաղաքականության նկատմամբ։

Մեծ Բրիտանիայի դեսպանը տեղեկացվել է, որ ի պատասխան պատժամիջոցների Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում հակաքայլեր ձեռնարկել։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան