Արտաքին 3 տարի առաջ - 15:02 11-12-2022

Գերմանիայի կանցլեռը Ռուսաստանի նախագահի հետ կշարունակի հեռախոսային բանակցությունները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չնայած տարաձայնությունների առկայությանը, ինքը կշարունակի հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է գերմանական «Deutsche Welle» լրատվական գործակալությունը, Շոլցն այս մասին ասել է Պոտսդամ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Գերմանիայի կանցլերը հիշեցրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո շատ երկար հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ։

«Մեր զրույցներն ընթանում են հարգալից տոնով։ Հեռախոսի մյուս կողմում ոչ ոք չի գոռում։ Պուտինը շատ լավ տիրապետում է գերմաներենին և այդ պատճառով երբեմն անցնում է գերմաներենի: Ես կշարունակեմ հեռախոսազրույցները Պուտինի հետ։ Ես պետք է հասկանամ, թե որտեղ են աշխարհի սահմանները»,- ասել է նա:

Շոլցը նշել է, որ իրենք տեղեկություններ չունեն, թե քանի ռուս զինծառայող է զոհվել պատերազմում, սակայն հնարավոր է նրանց թիվը 100 հազար լինի։ Նրա խոսքով՝ համեմատած մյուս պատերազմների հետ՝ սա բավականին մեծ թիվ է։

Նշվում է, որ Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան