Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:54 10-12-2022

Բաքուն դժգոհ է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներից

Մոսկվան ու Բաքուն բովանդակային քննարկում են ծավալել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ռուսական և ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից «կողմնակալ նյութեր» մատուցելու հարցի շուրջ, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության նախագահ Դենիս Գոնչարը։

«Ինչ վերաբերում է մեր մտահոգություններին, ապա պետք է նշեմ, որ հոկտեմբերին Սոչիում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց համատեղ հայտարարությունում ընդգծել են իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղապահ առաքելության առանցքային դերակատարումը, տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ նրա պահանջված ջանքերը։

Մենք ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանական մեդիան ու սոցցանցերը, լուսաբանելով ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը, հաշվի նստեն վերը նշված գնահատականների հետ, որոնք կիսում է նաև Ադրբեջանի ղեկավարությունը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Նա հավելել է, որ Բաքուն իր հերթին դժգոհություն է հայտնել, թե մի շարք ռուսական ԶԼՄ-ներ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ «կողմնակալ» սյուժեներ են մատուցել։

«Այս բոլոր հարցերը մենք առարկայորեն քննարկում ենք ադրբեջանցի մեր գործընկերների հետ՝ հարգալից մթնոլորտում և պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից»,- ասել է Գոնչարը։

Նրա խոսքով՝ նշված հարցերը քննարկվել են նաև ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպման ժամանակ։

«Պատրաստ ենք շարունակել փոխընդունելի լուծումների փնտրտուքը՝ նույնիսկ ամենաբարդ հարցերի շուրջ»,- հավելել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի