Մամուլ 3 տարի առաջ - 08:45 10-12-2022

Նորընտիր դատավորները սպասում են երդման. դեռ չեն կարող ստանձնել պարտականությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր ավարտվում է Սահմանադրական դատարանի դատավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը: Նրանց պետք է փոխարինեն Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը, որոնք արդեն ընտրվել են խորհրդարանի կողմից: Սակայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները դեռեւս չեն կարող ստանձնել իրենց պարտավորությունները, քանի որ խորհրդարանում դեռ չեն երդվել, իսկ դա ամրագրված է Սահմանադրական դատարանի մասին օրենքում:

Մասնավորապես, օրենքում ասվում է. « Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների դադարման օրը: Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է երդում»:

Եվ ահա. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, խորհրդարանից փոխանցել են, թե հաջորդ շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստեր են լինելու եւ նորընտիր դատավորները կհասցնեն երդվել ու ստանձնել պաշտոնը: ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, ծրագիր է եղել միջոցառում կազմակերպել եւ այդպես հրաժեշտ տալ հեռացող դատավորներին, ընդունել նորերին, սակայն մտավախություն է եղել, որ միգուցե հին ու նորերը չցանկանան միմյանց տեսնել եւ արդյունքում որոշում է կայացվել այդ կերպ հանձնում-ընդունում չկատարել»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում