Մամուլ 3 տարի առաջ - 08:28 10-12-2022

Ցանկանում են ամբողջովին կախել «կրյուչոկից». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում մանրամասն ստուգումներ են իրականացվում, այդ թվում՝ ՊՎԾ կողմից: Պետական գերատեսչություններում ստուգումներն, իհարկե, նորություն չեն:

Սակայն, իշխանական մեր աղբյուրի պնդմամբ, ներկայիս ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն, այսպես ասած, «բռի մեջ պահել» պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և նրան ամբողջովին կախել Նիկոլ Փաշինյանի «կրյուչոկից», իսկ հետագայում որևէ հարմար պահի ազատել նախարարի պաշտոնից:

Այդպիսով, Փաշինյանը մի քանի հարց կլուծի՝ զսպել Պապիկյանի ինքնուրույնության դրսևորումները թե՛ կուսակցության մեջ, թե՛ ՊՆ-ում, հատկապես հաշվի առնելով այն տեղեկությունները, որ Պապիկյանը համարվում է Փաշինյանի պաշտոնի երկու հավակնորդներից մեկը, եթե վերջինիս հետագա պաշտոնավարումն այլևս անհնար լինի, ինչպես նաև ունենալ անվերապահ, լիարժեք վերահսկողություն ՊՆ-ում: Մեր աղբյուրի պատմելով՝ այս ամենը հիանալի հասկանում է Պապիկյանը, որն իր «խաղն» է սկսել:

Ի մասնավորի, ըստ մեր տեղեկությունների, նա մեկնել է Մոսկվա՝ ակնկալելով ստանալ իր պաշտոնակից Շոյգուի աջակցությունը: Արտաքին աշխարհից, մասնավորապես Մոսկվայից աջակցություն ստանալու համար, սակայն, փոքր-ինչ ժամանակ է պետք լինելու, իսկ մինչ այդ Պապիկյանը, ըստ քպական մեր զրուցակցի, փորձելու է իր մարդկանցով ՔՊ-ում իր դիրքերն ավելի ամրացնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում