Ներքին 3 տարի առաջ - 23:21 09-12-2022

Բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու Mercedes-ը. տուժածներին տեղափոխել են հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ, բախվել են 56-ամյա Սամվել Ն-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 45-ամյա Արմեն Պ-ի վարած ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Վթարի փաստով ավագ քննիչ Գ. Դանիելյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ՊԱԶ ավտուբուսը սպասարկում է թիվ 6 երթուղին։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»