Արտաքին 3 տարի առաջ - 14:49 09-12-2022

ԵՄ խորհուրդը հաստատել է Վրաստանին տրամադրվող պաշտպանական օգնության փաթեթը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Վրաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու փաթեթին՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար: Այս մասին տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Վրաստանին ֆինանսական օգնություն կտրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում։ Օգնությունը նպատակ ունի ամրապնդել երկրի պաշտպանունակությունը և նպաստել ԵՄ-ի հետ Վրաստանի ակտիվ համագործակցությանը։

«Խոսքը կիբերանվտանգության ոլորտում Վրաստանին աջակցելու մասին է։ Օգնության փաթեթը նաև ուղղված կլինի ռազմաբժշկական, ռազմատեխնիկական և տրանսպորտային ներուժի ամրապնդմանը», - ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Վրաստանը երկրորդ անգամն է ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանում պաշտպանության և անվտանգության համար։ Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2021 թվականին։

Այս օգնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Վրաստանը տարածաշրջանում Եվրամիության համար ամենակարևոր ու վստահելի գործընկերն է, և երկու կողմերն էլ խորապես շահագրգռված են պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության խորացմամբ։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Խերչինսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չափազանց լուրջ ազդեցություն է ունեցել Եվրոպայի և տարածաշրջանի կայունության վրա։ Նրա խոսքով՝ Վրաստանը, վերապրել է պատերազմը և շատ լավ գիտակցում է ազգային անվտանգության ամրապնդման արժեքը։

«Պաշտպանության և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը վրացական կողմից նոր օգնության խնդրանք է ստացել, որը միաձայն ընդունել են ԵՄ անդամ բոլոր երկրները։ Ես շատ գոհ եմ, որ խաղաղության եվրոպական հիմնադրամն այս դժվարին ժամանակաշրջանում օգնում է ամրապնդել Վրաստանի դիմադրողականությունը»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի