Արտաքին 3 տարի առաջ - 14:18 09-12-2022

Վանի գործարարների միությունը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը

Վանի առևտրի և արդյունաբերության գործարար միության կառավարման խորհրդի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը բացելուց հետո Վանի նահանգում զբոսաշրջությունը կակտիվանա:

Այս մասին տեղեկացնում է «Ermeni haber» լրատվականը՝ հղում անելով թուրքական «İhlas» լրատվական գործակալությանը։

Քանդաշօղլուն հայտնել է, որ 2022 թվականը Թուրքիայի և աշխարհի համար հատկապես տնտեսական ալեկոծությունների պատճառով դժվար տարի էր։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիայի մյուս նահանգների հետ համեմատ Վանում, մասնավորապես իրանցի զբոսաշրջիկներով պայմանավորված, այդ իրավիճակը համեմատաբար քիչ է զգացվել։

«Վանն Իրանի, Իրաքի և Հայաստանի հետ հարևան է։ Ադրբեջանի հետ էլ ենք հարևան համարվում։ Չնայած դրան՝ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում առևտուր անենք հարևան երկրների հետ։ Հայաստանի հետ սահմանադուռը դեռ փակ է։ Եթե այդ անցակետը բացվի, Վանի զբոսաշրջությունն էլ ավելի կակտիվանա, զբոսաշրջիկների թիվն ամեն ամիս կավելանա։ Ադրբեջանցի զբոսաշրջիկներն էլ կրկին այդ անցակետով հանգիստ կարող են գալ մեր նահանգ»,-նշել է Քանդաշօղլուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի