Մամուլ 3 տարի առաջ - 08:36 09-12-2022

Հրապարակի կրպակի ապամոնտաժումն ապօրինի՞ է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ՝ առավոտյան, քաղաքապետարանն ապամոնտաժեց Ազգային պատկերասրահին կից գտնվող կրպակը, որտեղ սուրճ, խմորեղեն, պաղպաղակ, հյութեր էին վաճառում։ Ապամոնտաժումն անսպասելի էր արվել, աշխատանքների կեսից եկան կրպակի սեփականատեր Կորյուն Հակոբյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը։

Սեփականատերը վրդովված էր, վեճ սկսվեց ոստիկանների ու սեփականատիրոջ եւ փաստաբանի միջեւ: Երբ վեճը սաստկացավ, ոստիկանների հրամանատարը հրաման տվեց. «Դավայ, գնաց բերմանը», ու բերման ենթարկվեց կրպակի սեփականատերը։

Նրա ներկայացուցիչ Ռաֆիկ Վարդազարյանը մեզ ասաց, որ կրպակի ապամոնտաժումն ապօրինի է եւ ոչ իրավաչափ, քանի որ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել` արգելելով ցանկացած գործողություն, ինչը նշանակում է, որ կրպակը չպիտի ապամոնտաժվեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում