Մամուլ 3 տարի առաջ - 08:22 09-12-2022

ՊՎԾ-ն մտել է Պաշտպանության նախարարություն՝ ստուգումների. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ ստուգումների: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել Պետական վերահսկողության ծառայությանը՝ մանրազնին ուսումնասիրել կոնկրետ ոլորտներ: Տեղեկացանք, որ մի քանի ուղղություններով արդեն սկսվել են ստուգումները:

ՊՎԾ աշխատակիցները քրքրում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, որպեսզի հասկանան՝ նոր նախարարի օրոք որքան են փոխվել գերատեսչության գործունեությունը, գործող ավանդույթները, եղած բարքերը:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ են հյուսում, երբեմն կեղծ ինֆորմացիաներ տրամադրում Նիկոլ Փաշինյանին: Լուրեր կան, որ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մի մասը կազմակերպում եւ կառավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում

Ձեզ գուցե հետաքրքրի