Արտաքին 3 տարի առաջ - 21:49 08-12-2022

Ադրբեջանն ու Իրանը միմյանց տարածքային պահանջներ են ներկայացնում

Վերջերս Իրանը զորավարժություններ էր անցկացրել երկրի հյուսիսում՝ Ադրբեջանի Հանրապետության, Իրաքի և Թուրքիայի սահմանին։ Դրանք, կարելի է համարել, որ նման են հստակ ազդակների տարածաշրջանին։



Ամերիկյան Bloomberg լրատվականի փոխանցմամբ՝ Բաքվի՝ Իսրայելում դեսպանություն բացելը զայրացրել է Իրանին։ Եվ չնայած Թեհրանի նախազգուշացումներին՝ երկու երկրները արդեն սերտ ռազմական կապեր ունեն։

Իրանի իրականացրած զորավարժություններին ի պատասխան Թուրքիան և Ադրբեջանը այս շաբաթ կազմակերպել են զորավարժություններ Իրանի սահմանին, Արաքս գետի հատվածում, որը միջպետական սահման է։



«Ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան, որը կնքվել է Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ»,- նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, իսկ իրականությունն այն է, որ թուրք բարձրաստիճան զինվորականները մեկնել են Ադրբեջան, քանի որ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակում է սրվել: Թուրք բարձրաստիճան զինվորականները վերահսկելու են համատեղ զորավարժությունները Իրանի հետ ադրբեջանական սահմանի մոտ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ռազմական շտաբի պետ Յաշար Գյուլերը և Թուրքիայի ցամաքային, օդային և ծովային ուժերի հրամանատարները դեկտեմբերի 5-ին ժամանել են Բաքու՝ վերահսկելու «Եղբայրական բռունցք» ծածկագիրը կրող զորավարժությունները։ Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի նման կեցվածքը։ Զորավարժությունները ընթանում են այն ժամանակ, երբ Բաքվի և Թեհրանի միջև հռետորական պատերազմը շարունակվում է։ Վերջին ամիսներին երկարատև հակամարտությունը սրվել է, և երկու կողմերը մյուսի նկատմամբ անուղղակի տարածքային պահանջներ են ներկայացնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով