Ներքին 3 տարի առաջ - 17:24 08-12-2022

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին 5 տարվա ընթացքում հատուցում է տրամադրել 4855 շահառուի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. տարեսկզբից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը հատուցում է տրամադրել 4855 շահառուների՝ զոհվածների, անհետ կորածների ընտանիքների և հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողների:

Այս մասին տեղեկացանք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած հաշվետվություններից:

2022 թվականի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ գրանցվել է 176 նոր դեպք՝ 62 զոհված, 96 անհետ կորած, 4 առաջին կարգի և 14 երկրորդ կարգի հաշմանդամներ:

Զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին և հաշմանդամության ապահովագրության իրավունք ունեցողներին 2022թ. 3-րդ եռամսյակում տրամադրվել է 11.1 միլիարդ ՀՀ դրամի հատուցում, իսկ 2017-ից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակ՝ 65.3 միլիարդ ՀՀ դրամի հատուցում:

Ըստ հաշվետվության՝ 2017թ. մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը նվիրաբերությունները կազմել են շուրջ 9 միլիարդ ՀՀ դրամ:

2017-ից մինչև 2022թ. 3-րդ եռամսյակը, նվիրաբերությունների ընդհանուր թիվը կազմում է գրեթե 80 հազար, իսկ միջին նվիրաբերության գումարը` 112,000 ՀՀ դրամ:

Ամենաշատ նվիրաբերություններ կատարվել են 2020թ. պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Տարեսկզբից մինչև 2021թ. 3-րդ եռամսյակն արձանագրված ցուցանիշների համեմատ ընթացիկ նվիրաբերությունները նվազել են 61%-ով: Նվիրաբերությունների թիվը և միջին չափը նույնպես նվազել են` համապատասխանաբար 53%-ով և 17%-ով։

Դա բացատրվում է հետպատերազմյան իրավիճակով, քանի որ պատերազմի ժամանակ նվիրաբերությունները սովորաբար կտրուկ աճ են ցույց տալիս, ինչն արտահայտվել է 2020թ. արդյունքներում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով