Արտաքին 3 տարի առաջ - 15:58 08-12-2022

Էրդողանի խոսնակն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Իբրահիմ Քալընը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն արագորեն կկարգավորվեն: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում հանգստության ու բարեկեցության ժամանակաշրջան կմեկնարկի, ինչից բոլորը կշահեն։

Թուրք պաշտոնյայի համոզմամբ՝ այս գործընթացից ամենաշատը Հայաստանը կշահի։ Նա նշել է, որ Հայաստանը դեպի բաց ծով ելք չունեցող և 3 միլիոն բնակչությամբ փոքր երկիր է, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն ամենաշատը կնպասի Հայաստանի զարգացմանը։

Վերջինս կրկին պնդել է, որ հայկական սփյուռքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա իր խոսքում նշել է, որ «Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու այլ երկրների»:

«Գիտեք, որ հայկական սփյուռքն ամենաշատը կենտրոնացած է աշխարհի երկրում երկրում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, որտեղ նրանք ծայրաստիճան ազդեցիկ են՝ քաղաքականության, տնտեսության, մեդիայի ու այլ ոլորտներում»,-ասել է Քալընը:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «Հայաստանը մի երկիր է, որը փաստացի գտնվում է Ռուսաստանի ռազմական հովանավորության ու տնտեսական ուժի վերահսկողության տակ և ցանկանում է դիրքավորվել որպես արևմտյան դաշինքի մի մասը»։ Նրա խոսքով՝ այդտեղից դուրս գալը Հայաստանի օգտին է լինելու, որի համար ամենաճիշտ տարբերակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում